Արտաքին 1 տարի առաջ - 21:23 29-04-2025

ԵՄ ներգրավվածությունը կարևոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար․Կալլաս

ԵՄ ներգրավվածությունը Հարավային Կովկասում մնում է կարևոր՝ տարածաշրջանային համագործակցության միջոցով խաղաղության, կայունության և բարգավաճման խթանման համար, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵԽԽՎ պաշտոնական կայքէջը, այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը՝ պատասխանելով Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի պատգամավոր Էմանուիլ Ֆրագկոսի գրավոր հարցադրումներին։

Վերջինս հետաքրքրվել էր, թե արդյոք «Ջեյհուն Բայրամովի հետ Կալասի հանդիպման ժամանակ Ալիևի ռեժիմի արտաքին գործերի նախարարը պարտավորվել է ազատ արձակել ավելի քան 320 քաղբանտարկյալների, հայրենադարձել հայ պատանդներին և երաշխիքներ տալ Արցախ հայերի արժանապատիվ վերադարձի մասին՝ Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր վճիռներին համապատասխան»։ Պատգամավորը հետաքրքրվել է նաև, թե ինչո՞ւ «ԵՄ-ն չի կարող հրաժարվել մեղմ քաղաքականությունից, երբ գործ ունի Ադրբեջանի նման բռնատիրական պետությունների հետ»:

Կալասը նշել է նաև, որ Մարդու իրավունքները և օրենքի գերակայությունն Ադրբեջանում մնում են ԵՄ-ի առաջնահերթությունը և հանդիսանում են ԵՄ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների հիմքը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը