Ամերիկայում անցկացվել է սերմնաբջիջների՝ աշխարհի առաջին առաջնությունը, որի ընթացքում երկու նմուշները տեղափոխվել են մոտ 20 սանտիմետրանոց տարաներում՝ մոդելավորելով կանանց վերարտադրողական համակարգը։ Այս մասին գրում է The Telegraph-ը։
Միջոցառումը կազմակերպվել է լայնածավալ ձևաչափով. վարձակալվել է ամբողջ Հոլիվուդ Պալադիում մարզադաշտը, ապահովվել են պրոֆեսիոնալ մեկնաբանների աշխատանքը և խաղադրույքների հնարավորություն։
Մրցավազքի հաղթող է դարձել Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի ուսանողը։