Արտաքին 1 տարի առաջ - 22:26 28-04-2025

Թրամփի վարկանիշն ընկել է մինչև ռեկորդային ցածր մակարդակ

ԱՄՆ նախագահի պաշտոնում գտնվելուց 100 օր անց արձանագրվել է, որ Դոնալդ Թրամփը հավանության ամենացածր վարկանիշն ունի ամերիկացի ղեկավարների շրջանում վերջին 80 տարվա ընթացքում:

Այդ մասին վկայում են հարցման տվյալները, որն անցկացվել է ABC News-ի, Washington Post-ի և Ipsos-ի կողմից։

Ուսումնասիրության համաձայն՝ հարցման մասնակիցների միայն 39%-ն է հավանություն տալիս այն բանին, թե ինչպես է Թրամփը կառավարում երկիրը, 55%-ը դժգոհություն է հայտնել նախագահի աշխատանքից։

Մասնավորապես, հարցվածներից շատերը մտահոգված են տնտեսության վիճակով. 73%-ը կարծում է, որ այն գտնվում է վատ վիճակում։

Հարցվածների 71%-ը որպես գների աճի պատճառ համարում է Թրամփի կողմից սահմանված ներմուծման մաքսատուրքերը։

Հարցվածների միայն 31%-ն է համաձայն ԱՄՆ նախագահի այն փաստարկների հետ, թե տնտեսությունը երկարաժամկետ հեռանկարում ավելի ամուր հիմք կունենա։

Հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 58%-ը, կարծում է, որ պետության ղեկավարի ջանքերը, որոնք ուղղված են կառավարության չափի և դերի կրճատմանը, չափից ավելի են, 56%-ը պնդում է, որ նա անհիմն կերպով չարաշահել է իր լիազորությունները, 55%-ը կասկածի տակ է դնում Թրամփի վարչակազմի հանձնառությունը քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու հարցում։

Միևնույն ժամանակ, հարցվածների 67%-ը դեմ է արտահայտվել ծննդյան իրավունքով քաղաքացիության չեղարկմանը, 66%-ը դեմ է կրթության նախարարության փակմանը։Ինչ վերաբերում է միջազգային հարաբերություններին, ապա հարցվածների 49%-ն այն կարծիքին է, որ Թրամփն ավելի շուտ թուլացրել, քան ամրապնդել է ԱՄՆ-ի առաջատար դիրքն աշխարհում։

Դրա հետ մեկտեղ, հարցվածների 34%-ն աջակցում է նրա քաղաքականությանը։Հարցվածների 46%-ը հայտարարել է, որ Թրամփը չափազանց բարեկամական վերաբերմունք ունի Ռուսաստանի նկատմամբ, 11%-ը նրա մոտեցումը որակում է չափազանց առճակատային, իսկ 40%-ը հավանություն է տվել նախագահի մարտավարությանը։Հարցումը 2025 թ. ապրիլի 18-22-ն անգլերեն և իսպաներեն լեզուներով անցկացվել է 2464 չափահասների շրջանում: Արդյունքների սխալանքը կարող է կազմել 2 տոկոսային կետ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից