Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:13 28-04-2025

9-րդ դասարանցուն բռնության ենթարկած փոխտնօրենը շարունակում է պաշտոնավարել. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2024թ․ նոյեմբերի 1-ի ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Աչաջուր բնակավայրի Հ.Թամրազյանի անվան դպրոցի աշխատակիցը դպրոցում ծեծի է ենթարկել 9-րդ Բ դասարանում սովորող 14-ամյա աշակերտին, որի հետևանքով երեխայի մարմնի վրա առաջացել են կապտուկներ։ Նույն օրը երեխան հրավիրվել է բաժին, ով կատարվածի վերաբերյալ մայրիկի և մանկավարժի ներկայությամբ հայտնել է, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Աչաջրի դպրոցի 9/Բ դասարանում դասաժամի ընթացքում իր պայուսակից էլ.ծխախոտի փոխարինիչ հայտնաբերելուց հետո նույն դպրոցի ուսուցիչ, 70-ամյա Արմենակ Ասիլբեկյանը մի քանի անգամ ձեռքով հարվածել է իր դեմքին և մարմնի տարբեր հատվածներին, որից հետո դուրս է բերել միջանցք, կրկին հարվածներ հասցրել, որից հետո տարել դպրոցի տնօրեն Ստելլա Փիրումյանի աշխատասենյակ և 2 անգամ հարվածել մեջքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Արմենակ Ասիլբեկյանը, ով դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրենն է, ձերբակալվել է, հաղորդման և կից փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ 2024թ․ նոյեմբերի 1-ին Աչաջրի դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրեն Արմենակ Ասիլբեկյանի կողմից դպրոցի 9-րդ դասարանցուն ծեծի ենթարկելուց հետո Ասիլբեկյանը ենթարկվե՞լ է որևէ պատասխանատվության, նա շարունակո՞ւմ է այդ դպրոցում պաշտոնավարել։ Ապրիլի 25-ին Տավուշի մարզպետարանից պատասխանել են․ «Աչաջրի միջնակարգ դպրոցի տնօրենը որևէ գրություն չի ստացել ուժային կառույցից, որով կարող էր կասեցվել Արմենակ Ասիլբեկյանի գործունեությունը դպրոցում: Արմենակ Ասիլբեկյանը շարունակում է աշխատել Աչաջրի միջնակարգ դպրոցում»»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը