Ներքին Հարցում 1 տարի առաջ - 16:47 26-04-2025

«Բեսպրեդել ա»․ վրաերթի ենթարկված հղի կնոջը չեն զգուշացրել, որ չանցնի փողոցը․ հարցում

3 տարի առաջ այս օրը՝ 2022-ի ապրիլի 26-ին, Նիկոլ Փաշինյանի շարասյանն ուղեկցող ոստիկանական ավտոմեքենան Լեո- Պարոնյան խաչմերուկում մահվան ելքով վրաերթի ենթարկեց հղի Սոնա Մնացականյանին, լքելով դեպքի վայրը։

Երեք տարի անց արդարություն դեռևս չի հաստատվել։ Վրաերթի ենթարկած վարորդը պատասխանատվության չի ենթարկվել և շարունակում է ծառայությունը համակարգում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում՝ 3 տարի առաջ վարչապետի շարասյան կողմից հղի Սոնա Մնացականյանին ինչ-որ մեկը զգուշացրել է, որ փողոցը չի կարելի անցնել»։

Հարցվածների մի մասը նշեց, որ չեն զգուշացրել, բայց պետք է խստորեն պահպանեին հետիոտների անվտանգությունը։

«Չեն զգուշացրել»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ նաև ինքը պետք է ուշադիր լիներ։ «Ոստիկանները փակում են ճանապարհը, բա ո՞նց ա ստացվել, որ դա պատահել ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դա մեծ սխալ է ու ողբերգություն։

«Եթե շարասյան մեջի մարդը մի քիչ ազգի ու ժողովրդի մասին մտածեր, որ զրոյական չլիներ մարդու կյանքը էդ մարդու համար, ինքը պետք ա էդ ամեն ինչը թողեր ու իջներ, հետաքրքրվեր, թե ինչ ա էղել։ Վերջապես էդ մարդիկ են ընտրել իրան»,- ասաց նա։

«Բեսպրեդել ա, օրենքները սաղ խախտած, ոչ մի օրենք չեն պաշտպանում»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ ոստիկանները պետք է պահպանեն հետիոտների անվտանգությունը։

«Ոստիկանները պետք է հետիոտների անվտանգության կանոնները պահպանեին։ Մեր ոստիկանները ոչ պրոֆեսիոնալ են, եսիմ՝ որտեղից են հավաքել, բերել։ «Ֆորմեն» հագցնում են, գիտեն՝ հենց դրանով ա»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում
20:53 Վաղվանից կմեկնարկվի «Ալիևի սահմանադրության» վտանգների մասին իրազեկման ակցիաները

Ձեզ գուցե հետաքրքրի