Պուտինի և Ուիթկոֆի հանդիպումը տևել է երեք ժամ, եղել է կառուցողական և օգտակար:
Հանդիպման մասին մանրամասներ է ներկայացրել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Ըստ նրա՝ զրույցը թույլ տվեց լրացուցիչ մոտեցնել դիրքորոշումները ոչ միայն Ուկրաինայի, այլև միջազգային այլ հարցերի շուրջ։ Երկխոսությունը շարունակվելու է տարբեր մակարդակներով։
Պուտինի և Ուիթկոֆի հանդիպմանը խոսվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների վերսկսման հնարավորության մասին: