Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:23 25-04-2025

Ինչպե՞ս են արցախցիները կարողացել լքել Արցախը. պարտադիր պայման է եղել ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարումը

Աշոտ Սարգսյանն անդրադարձել է այսօր արցախցիների հետ հանդիպման ժամանակ Սամվել Շահրամանյանի հնչեցրած մտքերին:

Ամեն անգամ լսելով Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի ելույթը՝ նոր գաղտնիքներ է բացահայտվում: Պարզվել է, որ ադրբեջանցիների հետ հանդիպման ժամանակ պահանջել են լուծարել ԱՀ օրենսդիր մարմինը, բայց նախագահի հավաստմամբ հաջողվել է խուսափել այդ կործանարար պահանջից: Նախագահը որպես հաստատում իր ասածի ներկայացրել է համապատասխան փաստաթուղթը:

Մի կարեւոր հանգամանք եւս, որ վերաբերում է գերի հանձնված ռազմաքաղաքական գործիչներին: Նախագահ Շահրամանյանի հավաստմամբ, որպեսզի Արցախի բնակիչներին թույլ տան ազատորեն լքել իրենց բնակավայրերը, պարտադիր պայման է եղել՝ գերի հանձնվեն ռազմաքաղաքական գործիչները, ըստ ներկայացված ցուցակի:

Իմ խորին համոզմամբ ցուցակի համահեղինակն է եղել թուրք նիկոլ փաշինյանը (ԹՆՓ), քանի որ ցուցակից բացակայել են Արցախյան գոյամարտի եւ պատերազմների (մանավանդ առաջին պատերազմի) հերոսները, հրամանատարները եւ պետական որոշ կարկառուն գործիչներ:

Հանրության շրջանում կան մարդիկ, որոնց հետաքրքրում է, թե ինչու Շահրամանյանին չեն գերեվարել: Պատասխանը պարզ է, թեկուզ թուրքը մնում է թուրք, բայց գոնե այս անգամ հասկացել են, որ բանակցողին չեն գերեվարում:

Ի գիտություն գերիներին (ռազմաքաղաքական գործիչներին), դավաճան որակող «մասնագետների»: Գերիները, ավելի ճիշտ՝ պատանդները իմ եւ ձեզ համար կատարել են անձնազոհություն, որ ազատորեն տեղափոխվենք Մայր Հայաստան եւ պայքարենք նաեւ նրանց ազատ արձակման, համախմբման, Արցախի ազատագրման եւ մեր բնօրրանները վերադառնալու համար:

Զարմանալի է, որ Արցախի հայերի մի արկածախնդիր խմբակ, որը փոխանակ ըստ «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքի ԹՆՓ-ին «խնդրեն» կատարի օրենքի պահանջները, պահանջում են որոշ պատանդնեից, ըստ իրենց որակմամբ՝ թալանչիներից, վերցնեն թալանած գումարները եւ բաժանեն արցախցիներին:

Խմբակի անդամներին հիշեցնեմ ԹՆՓ-ի «հատիկ հատիկը», «մանր մանրը»... Մինչեւ հիմա արդյոք նա կարողացել է, յոթ տարիների ընթացքում, Ռոբերտ Քոչարյանից եւ Սերժ Սարգսյանից գոնե 10 դրամ վերցնել:
Համոզված եմ, որ ԱՀ նախագահ Ս. Շահրամանյանը դեռ գաղտնիքներ ունի հայտնելու հայ հասարակությանը:

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ