Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 19:07 25-04-2025

Գարո Փայլանը X-ում հիշատակել է Հայոց ցեղասպանության զոհերին

Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, ծագումով հայ Գարո Փայլանը X-ում հիշատակել է Հայոց ցեղասպանության զոհերին:

«Հայոց ցեղասպանությունն սկսվել է 110 տարի առաջ այս օրը։ Նախ հայ մտավորականները, ապա ամբողջ հայ ազգը վտարվեցին իրենց հինավուրց հողերից, ապա սպանվեցին։ Հարգանքով հիշատակում եմ Հայոց ցեղասպանության ժամանակ իրենց կյանքը կորցրածներին: Թող Աստված լուսավորի նրանց հոգիները»:

Փայլանը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին ուղղած նզովանքի խոսքերից զատ հիշատակել է նաև հանրային թուրք գործիչների, որոնք հրաժարվել են մաս կազմել ոճրագործությանը:

«Նզովում եմ Հայոց ցեղասպանությունը գործողներին։ Ի դեմս Քյութահիայի նահանգապետ Ֆայիք Ալի Օզանսոյի՝ հարգանքով խոնարհվում եմ ժամանակի բոլոր այն խիղճ ունեցող հանրային ծառայողների հիշատակի առջև, որոնք իրենց կյանքի գնով չեն կատարել ցեղասպանության որոշումը։

Լիջեի գավառապետ Հուսեյն Նեսիմի բեյը սպանվեց հայկական տեղահանությանն ու կոտորածներին դեմ դուրս գալու համար։ Հոգին թող լուսավորվի։ Այս երկիրը ոչ թե Թալեաթ փաշաների, այլ Հուսեյն Նեսիմի բեյերի երկիրը պետք է դարձնենք:

110 տարի անց ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշայի անվան փողոցներում ենք քայլում։ Թալեաթ փաշայի անվան դպրոցներում ենք մեր երեխաներին սովորել տալիս։ Եթե Գերմանիայում այսօր Հիտլերի անվան պողոտաներ լինեին, Հիտլերի անվան դպրոցներում երեխաները սովորեին, ինչպիսի՞ Գերմանիա կլիներ, ահա այդպիսի Թուրքիայում ենք ապրում»,- հավելել է Փայլանը:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի