Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:59 24-04-2025

Էս երգիրը զուտ ժողովրդի վզին ա նստած. սանահինցի Անուշավանի մտքերը

Մադան-Ջիլիզա ճանապարհի հարևանությամբ է Սանահինի ամառանոցը կամ, ինչպես ալավերդցիներն են Արղության իշխանների երբեմնի ագարակը կոչում, Սանահինի «դաչան»:

Սանահնասարում անասնապահությամբ զբաղվողների թիվը տարեցտարի պակասում է: Կյանքի հունն այստեղ՝ Լալվորի փեշերի հանդամասերում, ուրիշ է․ օրնիբուն աշխատանք ու մարդկային մաքուր, ջերմ հարաբերություններ՝ խառնակ աշխարհից հեռու։

Հատկապես գարնանը Սանահնասարը չքնաղ է իր բնությամբ ու ամենակարևորը մարդկանցով: Այստեղ մարդիկ աշխատանքը սկսում են առավոտ ծեգին, ավարտում համարյա կեսգիշերին: Ցավն այն է, որ սարվորների օդաները տարեցտարի դատարկվում են, իսկ անտեր մնացած շինությունները քանդվում: Այստեղ ապրողները պատմում են, որ դժվարություններից չեն փախչում, բայց պետությունն էլ օգնելու փոխարեն խանգարում է:

Սանահինցի Անուշավանը, որ տարիներ առաջ ոչխարների հարյուրավոր հոտ ու անասունների նախիր ուներ, վաճառել է: Հիմա մի քանի խոզ ու անասուն է պահում ու դժգոհում պետական քաղաքականությունից, որ խստացրել է մսի վաճառքի օրենքները, բարձրացնում է հարկերն ու վարկերի տոկոսները:

Մի խոսքով չի աջակցում գյուղացուն, հենց դրա համար էլ Լոռիում սարատեղիները, որտեղ տասնամյակներով մարդիկ անասնապահությամբ են զբաղվում, դատարկվում են:

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում
20:53 Վաղվանից կմեկնարկվի «Ալիևի սահմանադրության» վտանգների մասին իրազեկման ակցիաները