Ներքին 1 տարի առաջ - 21:54 23-04-2025

Աննա Հակոբյանը ապրիլի 25-ին Գյումրիում է լինելու. մասնակցելու է իր օգնականի որդուն նվիրված միջոցառմանը

Oragir.News-ի տեղեկություններով` ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը Գյումրիում է լինելու. մասնակցելու է իր օգնականի` Վարդուհի Մանուկյանի որդու արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Ռաֆո Սահակյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը։

Ըստ մեր աղբյուրի` միջոցառումը լինելու է Գյումրիի ժողգործիքներ պետական նվագախմբում։ Առաջին դեպքը չէ, որ Աննա Հակոբյանը իր ներկայությամբ ցույց է տալիս իր հատուկ վերաբերմունքը Վարդուհի Մանուկյանին։ Փաշինայնի կինը մասնակցել է նաև Վարդուհի Մանուկյանի դիպլոմ ստանալու օրը։

Նշենք, որ Վարդուհի Մանուկյանը անցած տարի ստացել է գերազանցության դիպլոմ։ Նա պատերազմից հետո է սկսել ուսումը Շիրակի պետական համալսարանում, ներկա պահին սովորում է նույն բուհի մագիստրատուրայում։

Ռաֆիկ Գևորգի Սահակյանը ծնվել է 2002թ.-ի ապրիլի 24-ին Գյումրիում: 13 տարի զբաղվել է կարատեով, ունեցել բազում նվաճումներ, նաև մասնակցել է միջազգային մրցումների, զբաղեցրել 1-ին, 2-րդ տեղերը։ Ժամկետային զինծառայողը ծառայության ընթացքում պարգևատրվել է «Բանակի գերազանցիկ» կրծքանշանով, իսկ պատերազմում ցուցաբերած քաջության համար հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Սեպտեմբերի 27-ից կռվել է «Չռիկներ» տեղամասում, Արալեռի զորամասի շրջանում, հոկտեմբերի 7-ից Հադրութում պայքարել է դիվերսիոն խմբի դեմ։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում
20:53 Վաղվանից կմեկնարկվի «Ալիևի սահմանադրության» վտանգների մասին իրազեկման ակցիաները