Արտաքին 1 տարի առաջ - 20:18 23-04-2025

Ղրիմի մասին Զելենսկիի հայտարարությունները խանգարում են խաղաղությանը. Թրամփ

Ղրիմի մասին Զելենսկիի հայտարարությունները խանգարում են Ռուսաստանի հետ խաղաղությանը։

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա հայտարարել է, որ դա վնասակար է խաղաղության շուրջ բանակցությունների համար՝ հավելելով, որ Ուկրաինայում իրավիճակը ողբալի է, և Զելենսկին պետք է խաղաղություն հաստատի, հակառակ դեպքում նա կարող է կորցնել ամբողջ երկիրը առաջիկա տարիներին։