Ներքին 1 տարի առաջ - 13:50 23-04-2025

Երևանում BMW-ի վարորդը դարձել է ավտոմեքենաների ջարդի հեղինակ. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաներում Տիգրան Մեծ պողոտայի թիվ 42 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 24-ամյա Հարութ Աղաջանյանի վարած «BMW» մակնիշի, 34-ամյա Գևորգ Բաբախանյանի վարած «Fiat» մակնիշի, 49-ամյա Մուշեղ Նիկոյանի վարած «Hyundai» մակնիշի և 27-ամյա Արտակ Խաչատրյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Աղաջանյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ 24-ամյա Հայկ Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են պարեկները:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Նարեկ Պետրոսյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենաներից «Fiat»-ը, «Hyundai»-ն ու «Mercedes»-ը եղել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, երբ «BMW»-ն մի իսկական ավտոմեքենաների ջարդ է իրականցրել, ու մինչ դեպքի վայր կժամանեին պարեկները, «BMW»-ի վրայից համարանիշները հանել էին, սակայն երբ ժամանեցին պարեկները, «BMW»-ի համարանիշները մի երիտասարդ բերեց և նորից փակցրեց ավտոմեքենայի վրա:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում
20:53 Վաղվանից կմեկնարկվի «Ալիևի սահմանադրության» վտանգների մասին իրազեկման ակցիաները