Հռոմի պապի հուղարկավորությունը ամենայն հավանականությամբ տեղի կունենա ապրիլի 26-ին. BBC
copy image url

Հռոմի պապի հուղարկավորությունը ամենայն հավանականությամբ տեղի կունենա ապրիլի 26-ին. BBC

Մամուլ Արտաքին 1 ամիս առաջ - 09:23 23-04-2025
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո Վատիկանում քննարկվում է նրա հուղարկավորության օրվա հստակեցումը։ Չնայած Վատիկանը դեռևս չի հրապարակել պաշտոնական ամսաթիվը, աղբյուրների համաձայն՝ ամենայն հավանականությամբ, հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 26-ին։Այս մասին գրում է BBC-ն։

Ըստ գործող կանոնակարգի՝ պապի հուղարկավորությունը պետք է տեղի ունենա մահից հետո չորրորդից վեցերորդ օրերին՝ այս դեպքում՝ ապրիլի 25-ից 27-ը։ Այդ ընթացքում Վատիկանում ընթանում են սգո արարողություններ, տեղի է ունենում զանգվածային ուխտագնացություն, հավատացյալները հնարավորություն են ունենում հրաժեշտ տալու պապին։

Հուղարկավորությունը կանցկացվի Սուրբ Պետրոսի տաճարում՝ հատուկ արարողակարգով, որը նախատեսում է ութօրյա սգո շրջան և վերջին պատարագ՝ պապի հիշատակին։