Ներքին 1 տարի առաջ - 19:28 22-04-2025

Երևանում շինհրապարակում 2 տղամարդ էլեկտրահարվել ու տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

Ապրիլի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Գյուրջյան 14/1 հասցեում հոսանքահարվելու հետևանքով «Էլեկտրահարություն» ախտորոշմամբ շտապօգնության 52 խումբը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել 2 քաղաքացու։

Օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածները Երևանի բնակիչ 30-ամյա Արման Գ․-ն է և Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Սամվել Գ․-ն։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում, «Հորիզոն-95» կազմակերպության աշխատակիցներ Արման Գ․-ն և Սամվել Գ․-ն «Գյուրջյան Այգիներ» ՍՊԸ-ի կողմից Գյուրջյան 14/1 հասցեում գտնվող շինհրապարակում վերամբարձ կռունկով աշխատանքներ կատարելիս վերևով անցնող էլ. մալուխներից էլեկտրահարվել են:

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
21:14 5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին