Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:25 22-04-2025

Ես այդ SMS-ին չեմ սպասի, եթե զգամ, որ իմ հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ․ ՔԿ նախագահ

Յուրաքանչյուրս պատրաստ ենք ծառայել մեր երկրին այնքան ժամանակ, քանի դեռ մեր կարիքը կլինի, յուրաքանչյուր անգամ ցանկացած պաշտոն ստանձնելիս պետք է նաև պատրաստ լինենք այդ պաշտոնը լքելու, անկախ ձևաչափից: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե մտավախություն չունի, որմի օր SMS-ի կամ մեյլի միջոցով իրեն եւս կազատեն աշխատանքից, ինչպես ազատեցին իր նախորդին:

Հարցին՝ որքանո՞վ է դա հարգալից քայլ, նա ասաց. «Ես երկար տարիների ծառայության փորձ ունեմ և եթե ինքս իմ աշխատանքով, վերաբերմունքով, նույնիսկ զգամ, որ իմ հետագա պաշտոնավորումը աննպատակահարմար է, ես նույնիսկ չեմ սպասի այդ SMS-ին: Ես իմ փորձով դա կզգամ»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ արդարադատությունը ոչ թե ուշանում է, այլ տեղ չի հասնում և որ իրավապահ կառույցները մեկը մյուսի վրա է գցվում պատասխանատվությունը և այդպիսով արդարադատություն Հայաստանում չի կայանում, ՔԿ նախագահն ասաց. «Հիմա դուք ինձ դրդում եք, որպեսզի ես ինքնագովազդով զբաղվե՞մ: Իրականում այդ խնդիրը կա, մենք ունենք այսօր քրեական վարույթներ, որ առնվազն յոթ տարի, ութ տարի դեռևս նախաքննության փուլում են: Ուրեմն խնդիր կա, չէ՞: Մենք մեր խնդիրները առաջին հերթին, պետք է հասկանանք, եթե մինչև խնդիրները չհասկանանք, այդ խնդիրները չվեր հանենք, դրանց լուծման ուղղությամբ միջոցներ չձեռնարկենք, այդ վարույթները շարունակելու են առկա լինել։

Այսինքն, քանի դեռ կա տևական ժամանակ քննվող քրեական վարույթներ, որոնցով դատավարության մասնավոր մասնակիցները մեզանից արդարադատություն են ակնկալում, ուրեմն մենք այդտեղ անելիք ունենք։ Ես կիսում եմ այդ կարծիքը: Ես առաջին հերթին մեզ եմ մեղադրում, ինքս ինձ եմ մեղադրում, քանի դեռ կան այդպիսի վարույթներ և ինձնից կախված ամեն ինչ չեմ արել այդ վարույթների ընթացքը լուծել, ուրեմն առաջին հերթին ինձ եմ մեղադրում»,-ասաց նա:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին