Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:55 21-04-2025

Շուկան տեղափոխել են, մարդիկ վախենում են բարձրաձայնել իրենց խնդիրները

Բույսեր վաճառողները, որոնք իրենց ապրանքներն առաջարկում էին Աճառյան փողոցի վերջնամասում, տեղափոխվել են Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ գտնվող տարածք։ Վերջիններս դժգոհում են նոր վայրից, որը նրանց գնահատմամբ՝ ոչ միայն անհասանելի է հաճախորդների համար, այլև անհարմար թե՛ առևտրի կազմակերպման, թե՛ պայմանների տեսանկյունից։

«50 տարի մի վայրում ենք եղել, բոլորն իմանում էին՝ որտեղ գտնել մեզ։ Իսկ հիմա շատ անհարմար է՝ մարդիկ չեն կարողանում գալ, վաճառքն էլ գրեթե կանգ է առել։ Խոստացել էին լուսավորություն ապահովել, բայց դա էլ չեն արել, անտերանոց է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց վաճառողներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ։

Բույսեր վաճառողները դժգոհում են կառավարությունից, բայց պատասխանատու կերպով չեն բարձրաձայնում այդ մասին, հավանաբար՝ մտավախություն ունենալով, որ այստեղից էլ կհանեն։

Քաղաքացիները նշում են, որ նախկին վայրում ոչ ոքի չէին խանգարում, և տեղափոխության պատճառը անհասկանալի է։ Նոր տարածք մոտենալու հարմար շրջանցումներ չկան, ինչը խոչընդոտում է հաճախորդների մուտքը։

Ասում են՝ դիմել են տարբեր ատյաններ, սակայն որևէ հիմնավոր պատասխան չեն ստացել։ Նրանց խոսքով՝տեղափոխվել են մի տարածք, որն անխնամ է, իսկ թափառող շները հաճախ հարձակվում են մարդկանց վրա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին