Ուղիղ եթեր
44-օրյայի ու «Կոլցոյի» ընդհանրությունն ու դասերը  
copy image url

44-օրյայի ու «Կոլցոյի» ընդհանրությունն ու դասերը  

Ներքին Միտք 1 օր առաջ - 09:00 21-04-2025
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը կհրապարակվի սեպտեմբերի 30-ին կամ 31-ին ԱԺ լիագումար նիստում։ Զեկույցում հրապարակվելո՞ւ են պարտության քաղաքական պատճառները, հնչելո՞ւ է գնահատական Ռուսաստանի հակահայ քայլերի մասին։

Այս հարցը նոր չէ և շատ խնդրների խորքային պատճառն է։ Արցախի ղեկավարության նկատմամբ Բաքվում ընթացող դատավարության ժամանակ օրեր առաջ՝ ապրիլի 15-ին, հրապարակվել է Յուրի Ջհանգիրյանի ցուցմունքը։ Թեմային անդրադարձել է Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրելով. «Մարդկության պատմությունը նման ստորության նախադեպ, ամենայն հավանականությամբ, չգիտի. Բաքվի «դատավարությանը որպես վկա ներգրավվել է» 1991 թվականի «Կոլցո» օպերացիայի ընթացքում ձերբակալված և Բայիլովյան բանտում (1992թ-ին) սպանված Յուրի Ջհանգիրյանը: «Դատարանում» ընթերցվում են անմարդկային խոշտանգումների գնով երեսունչորս տարի առաջ նրանից կորզված «ցուցմունքները»: Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ էլ առանց հասկանալու ալիևյան կեղծարարությունը՝ այդ նյութերը տարածում են: Երբ ժամանակին պահանջում էինք, որ «Կոլցո»-ի բոլոր փաստերով պետք է քրեական գործեր հարուցել և պատասխանատուների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել, պատասխանատու պաշտոնյաները դեբիլ ժպիտ էին խաղացնում. «Իսկ ի՞նչ ասենք ռազմավարական դաշնակից Ռուսաստանին»: Ողբերգություն է, բայց այդ մարդիկ են այսօր Բաքվում «դատվում»»։

Այսպիսով՝ ակնարկվում է, որ Արցախի ղեկավարությունը ժամանակին չի դատապարտել Ռուսաստանի մեղսակցությունը հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությանը։ Այս բացթողումն անուղղակի պատճառ է դարձել, որ այս մարդիկ Բաքվում պատանդ մնան, ուստի՝ գուցե ինչ-որ բան փոխվի, եթե հետադարձ հայացքով համարժեք գնահատական տրվի «Կոլցոյին»։ Չնայած՝ «Կոլցո» գործողության գլխավոր մեղավորն ու պատասխանատու Վիկտոր Պոլյանիչկոն վաղուց սպանվել է, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ 1991-ին է քաղաքական գնահատական տվել, սակայն իրավական գնահատական տրված չէ։ Քաղաքական գնահատականն էլ ամբողջացված չէ, քանի որ դրան չեն հետևել համարժեք քայլեր։

«Կոլցո» գործողությանը իրավական, քաղաքական ամբողջական գնահատական տալն ունի նաև անվտանգային նշանակություն։ 1991-ի ապրիլի 30-ից մինչև մայիսի 8-ը տևած «Կոլցոն» հայ ժողովրդի, Արցախի, ազատության, ՀՀ անկախության դեմ ուղղված ռուս-ադրբեջանական ռազմա-քաղաքական գործողություն էր։ Այս պնդումը հաստատող բազմաթիվ վկայություններ ու փաստեր կան։ 2020-2023 թվականներին, 44-օրյա պատերազմում, ՀՀ 200 կմ/ք տարածքի օկուպացման, Արցախը շրջափակելու, հայաթափելու ժամանակ այս չբարեկամները ձեռք-ձեռքի գործել են և այսօր էլ գործում են հայ ժողովրդի, Արցախի ազատության, ՀՀ անկախության դեմ։

Այս համեմատությամբ՝ կարելի է ասել, որ «Կոլցոն» կրկնվել է։ Այն կրկնվել է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքով, այլև այն պատճառով, որ ժամանակին համարժեք իրավական ու քաղաքական գնահատականի չի արժանացել։ ՀՀ քաղաքականություն որոշողները Հայաստանի անկախությունից հետո խորացրել են հարաբերությունները «Կոլցո» իրականացրած Ռուսաստանի հետ, հաշվի չառնելով, որ «Կոլցոն» կարող է կրկնվել, դրա կրկնությունը կանխելու միջոցներ չձեռնարկվելով։ Արցախի ղեկավարությունը կուրորեն նախապատվություն է տվել Ռուսաստանի դերի բարձրացմանը Արցախի հարցում։ Եվ հիմա նրանք դատվում են Բաքվում։ Իսկ Մոսկվան, որպես Նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ, ջանք չի գործադրում նրանց ազատման հարցում, ուղղակի ապացուցելով, որ Բաքվի հետ համերաշխ է Արցախի ղեկավարներին Բաքվի բանտերում պատանդ պահելու հարցում։

Կարճ ասած՝ եթե ՔՊ-ական իշխանությունն իրոք անկախության ջատագով է, ապա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը սեպտեմբերի 30-ին հրապարակավ կխոսի նաև 44-օրյա պատերազմում ՌԴ դերի, ներգրավվածության մասին։ ՀՀ իշխանությունները կարող են պարզ, առանց ակնարկների խոսել ոչ միայն Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի դեմ ռուս-ադրբեջանական թշնամական գործողությունների մասին, այլև համարժեք վերաբերմունք դրսևորել ու վերանայել հայ-ռուսական օրակարգը։ Այսպիսով՝ ոչ միայն կմնան ճշմարտության մեջ, այլև կփորձեն կանխել աղետի կրկնությունը։ Իսկ անցանկալի զարգացումների պարագայում՝ ՔՊ-ական ղեկավարները չեն հայտնվի Արցախի իրենց գործընկերների կարգավիճակում։ Պատկերավոր ասած՝ կկոտրվեն ռուս-ադրբեջանական գրոհների զոհ դառնալու ողբերգական շղթայի օղակները։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել