Հայտարարագիր 1 տարի առաջ - 21:50 19-04-2025

Առանձնատուն, հողամաս, մեքենաներ, 5 մլն անկանխիկ, 11 մլն եկամուտ․ Վայոց ձորի մարզպետի ունեցվածքը

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում։

Այսօր ուսումնասիրել ենք Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի և նրա կնոջ՝ Անթառամ Առաքելյանի՝ 2023 թվականի հաշվետու տարվա գույքի և եկամուտների հայտարարագրերը։

Որպես անշարժ գույք՝ Միքաելյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ առաձնատուն և հողամաս՝ Վայոց Ձորի Վայք համայնքում, որոնք նա գնել է 2005 թվականի հոկտեմբերի 13-ին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2013 թվականի արտադրության HYUNDAI և 2015 թվականի արտադրության VAZ մակնիշի ավտոմեքենա, որոնցից առաջինը նա գնել է 2021 թվականի նոյեմբերի 30-ին, երկրորդը՝ 2022-ի՝ ապրիլի 11-ին։ Այս մեքենաները ևս տարեվերջին պահպանվել են։

Կոլյա Միքաելյանի բանկային հաշիվները տարեսկզբին դատարկ են եղել, տարեվերջին՝ դրանցում եղել է 5 մլն դրամ։ Տարեվերջին նա ունեցել է նաև 200 հազար դրամ կանխիկ գումար։

2023 թվականի հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 11 մլն 387․619 դրամ, որից 10 մլն 500 հազար դրամը ԱԱԾ-ից, 887․619 դրամն էլ՝ Վայոց ձորի մարզպետարանից ստացած աշխատավարձն է։

Մարզպետի կինը՝ Անթառամ Առաքելյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։

Առաքելյանը առևտրային բանկերից մեկում ունեցել է 2 մլն դրամ արժեքով ավանդ, որը տարեվերջի դրությամբ կազմել է 2 մլն 12․602,7 դրամ։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար