Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:51 18-04-2025

Հայ-ռուսական կապերում չէր լինի լարվածություն ալիքների մասով, եթե իրենց հաճախականություն չտայինք

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ընդգծեց օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման սահմանափակման անհրաժեշտությունը՝ նշելով, որ առանց օրենսդրական փոփոխությունների հնարավոր չէ կանխել այլ երկրների քաղաքական օրակարգերի ներթափանցումը հայկական տեղեկատվական դաշտ։

«Շատ կարևոր ենք համարում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման խիստ կանոնակարգումը։ Անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնք կբացառեն այլ երկրների քաղաքական օրակարգերի սպասարկումը հանրային մուլտիպլեքսում՝ բացառությամբ այն ծրագրերի, որոնք ունեն մանկական կամ մշակութային բնույթ և հայերեն թարգմանություն՝ առնվազն լուսագրերով»,- հայտարարեց Հակոբյանը։

Նա հիշեցրեց ռուսաստանյան հեռուստածրագրերի բովանդակության շուրջ հասարակական դժգոհությունները՝ նշելով, որ իրավիճակն ավելի հեշտ կլիներ կանխել, եթե տարիներ առաջ քաղաքական կամք լիներ նման ծրագրերի մուտքը սահմանափակելու հարցում։ «Որպեսզի պարզ լինի, մեր խնդիրը ոչ թե միայն ռուսական ծրագրերի արգելափակումն է, այլ ընդհանրապես օտարերկրյա ծրագրերի խիստ սահմանափակումը։ Օրինակ՝ ֆրանսիական ARTEfr հեռուստաընկերությունը Հարավային Կովկասի քարտեզը ներկայացրել էր առանց Հայաստանի։ Այժմ այդ հեռուստաընկերությունը ցանկանում է մուտք գործել հայկական մուլտիպլեքս։ Նման պարագայում, եթե թույլատրենք ֆրանսիական կողմին, ստիպված կլինենք թույլատրել մյուս դաշնակիցներին և բարեկամ երկրներին։ Դրա հետևանքով՝ հանրային մուլտիպլեքսը, որը ստեղծվել է հարկատուների միջոցներով, կդառնա այդ միջպետական բախումների, տեղեկատվական պատերազմների թատերաբեմ»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու