Ներքին 1 տարի առաջ - 17:42 18-04-2025

Շնորհավոր Սուրբ Զատիկ. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը շնորհավորել է Սուրբ Հարության տոնի առթիվ։

«Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը խաղաղ և ուրախ Զատիկ է մաղթում բոլոր ընկերներին և գործընկերներին։ Մենք հաստատակամ ենք մեր հանձնառության մեջ՝ նպաստելու տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։ Շնորհավոր Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը»,- ասված է գրառման մեջ։