Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:28 16-04-2025

Մերը մի քանի մարմնագույն «յաշիկ» է, թող գնան, «Ռենջ» քշողներից պահանջեն. «Փեթակի» վաճառող

Oragir.News-ը այցելեց «Փեթակ» առևտրի կենտրոն՝ հասկանալու քաղաքացիների վերաբերմունքը նոր հարկային քաղաքականության նկատմամբ։

Այցի ընթացքում պարզ դարձավ, որ քաղաքացիները հիմնականում դժգոհ են ինչպես առևտրի պայմաններից, այնպես էլ հարկային նորամուծություններից։ Նրանց կարծիքով, կառավարությունը նման քաղաքականությամբ ոչ թե աջակցում է տնտեսվարողներին, այլ նպատակ ունի ավելացնել տուգանքների քանակը՝ պետական բյուջեն լրացնելու նպատակով։

Քաղաքացիներից մեկը կարծիք հայտնեց, որ նոր քաղաքականության հիմնական նպատակը ստվերային տնտեսության բացահայտումն է, սակայն այս գործընթացում հիմնական վնասը կրում են ոչ թե խոշոր, այլ մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները։

«Թող «Ռենջ ռովերներով» մարդկանց ման գան, «յաշիկներովներին» ման գան։ Մենք մի քանի մարմանագույն յաշիկ ունենք՝ մեջը ապրանք ենք դնում, ուրիշ բան չունենք։ Բիզնեսին պետք է հնարավորություն տալ աճելու, զարգանալու։ Ես հաշվապահ չեմ ու չեմ էլ ուզում լինել, բայց այսօր համակարգն այնպես է կառուցված, որ ստիպում է բոլորին դրանով զբաղվել»,- ասաց առևտրի կենտրոնի վաճառողներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում