Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 12:00 15-04-2025

Մարդիկ ատամները չլվանան, հոտ գա՞․ առանց այն էլ Փաշինյանի ատամները լավը չեն․ հարցում 

Ապրիլի 13-ին, Սյունիքի մարզի Շվանիձոր համայնքում Նիկոլ Փաշինյանը բարկացավ, երբ տեսավ, որ պուլպուլակը բաց է և ջուրը հոսում է:

«Գալիս եմ, կանգնում, ասում եք՝ օրերով ջուր չենք ունենում, մեկ էլ լսում եմ՝ չը՜ռ, չը՜ռ, չը՜ռ, ինչի՞ մի բան չեք դնում, փակում ջուրը: Եթե Երեւանում ամեն մեկն ատամ լվանալիս 5 վայրկյան ավել ոչ նպատակային օգտագործի ջուրը, էդ կնշանակի՝ Շվանիձորի նման 62 համայնք ջրից կզրկվի: Սա վերաբերմունք ա, Հայաստանում հազարավոր նման պուլպուլակ կա, կռանթ դրեք, ասում եք՝ ջուր չկա, մեկ էլ լսում եմ՝ չը՜ռ, չը՜ռ, ըսենց եք օգտագործում, դրա համար ջուր չկա: Ըսենց որ գնա՝ մի ամիս հետո էլ ջուր չեք ունենա: Կլինի՞ ես կռանթն առնեմ դնեմ, թե քացով տալու եք պոկե՞ք»:

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և փորձեց հասկանալ երևանցիների պատասխանն ուղղված Փաշինյանի այս հայտարարությունը։

«Դրանից մի խելոք բան չես լսի»,- ասաց հարցվածներից մեկը։

Քաղաքացիներից մեկն էլ իր խոսքում նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ խոսելիք չունի։

«Ինչքա՞ն պետք է ջուր գնա, որ կարողանան էդքան մարդուն ջրով ապահովեն։ Առանց այն էլ իրա ատամները լավը չի»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան