Ներքին 1 տարի առաջ - 16:26 14-04-2025

Ապրիլի 23-ին կկայանա Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ավանդական Ջահերով երթը

Ապրիլի 23-ին կկայանա Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ավանդական Ջահերով երթը։

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ՝ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունն ու «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կազմակերպում են ավանդական Ջահերով երթը, որը կկայանա ապրիլի 23-ին՝ ժամը 19։15-ին: Երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից։

Ջահերով երթը խորհրդանշում է շարունակական պայքարը՝ ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը՝ ընդդեմ ուրացմանն ու մոռացությանը։

Երթը նպատակ ունի հիշեցնել, որ արդարության վերականգնման համար պայքարը մշտական է, որ միայն պայքարի, ինքնակազմակերպման և համազգային կամքի դրսևորման արդյունքում մենք կարող ենք լինել պաշտպանված՝ հեռու վանելով մեկ դարից ավել մեզ հետապնդող ցեղասպանության ուրվականը։

Այս տարի ևս, բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն մասնակցել Ջահերով երթին որպես ջահակիր: Ջահակիր դառնալու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը` https://forms.gle/7kFBdhM6E9ZEUaL59։ Ջահակիր դառնալու համար հայտերը լրացնելու վերջնաժամկետն ապրիլի 20-ն է։

Երթը կավարտվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որտեղ մասնակիցները կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ վերահաստատելով պայքարի շարունակականությունը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել