Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 12:32 14-04-2025

Թուրքիան մեղադրել է ԱՄՆ-ին ու Եվրոպային Իսրայելին աջակցելու մեջ. Al Jazeera

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ աշխարհի երկրների մեծ մասը դեմ է Իսրայելի պատերազմին Գազայում, սակայն «այս ցեղասպանությունը» չի ավարտվի, քանի դեռ ԱՄՆ-ն և Եվրոպան շարունակում են աջակցել Իսրայելին։

Նրա խոսքով՝ այսօրվա պատերազմը շարունակվում է հատկապես ԱՄՆ-ի աջակցությամբ, որը սկսվել է Ջո Բայդենի նախագահության ժամանակ։

Ֆիդանը հիացմունքով է խոսել Դոնալդ Թրամփի մասին՝ նշելով, որ նա օգնել է հասնել ժամանակավոր հրադադարի, և հույս հայտնել, որ մինչ Թրամփը նախագահի պաշտոնում կլինի, քայլեր կձեռնարկվեն նաև կայուն խաղաղության հասնելու համար։

Նա նաև ասել է, որ շարունակում են քայլեր ձեռնարկել Իսրայելի դեմ։

Սակայն վերջում ավելացրել է, որ քանի դեռ ԱՄՆ-ի և Եվրոպայի աջակցությունը շարունակվում է, մարդկության դեմ այս ցեղասպանությունը չի ավարտվի։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում