Արտաքին 1 տարի առաջ - 23:18 13-04-2025

Սպիտակ տունը հրապարակել է Դոնալդ Թրամփի առողջության հետազոտության արդյունքները

Դոնալդ Թրամփը ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին բուժզննումն է անցել։ Եզրակացությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

«Նախագահ Թրամփը հիանալի ճանաչողական և ֆիզիկական առողջություն ունի և լիովին պիտանի է ծառայելու որպես գլխավոր հրամանատար և պետության ղեկավար», - ասվում է նախագահի բժիշկ Շոն Բարբաբելայի հայտարարության մեջ:

Նշվում է, որ 78-ամյա Թրամփի մոտ սրտային, թոքային, նյարդաբանական և ընդհանուր ֆիզիկական ֆունկցիաներն առողջ են:

Շոն Բարբաբելան ընդգծել է, որ Թրամփի ակտիվ ապրելակերպը շատ դրական է ազդում նրա առողջության վրա:

«Նախագահ Թրամփի օրերը լի են բազմաթիվ հանդիպումներով, հրապարակային ելույթներով, մամուլի համար հասանելի լինելով և գոլֆի մրցաշարերում հաճախակի հաղթելով»,- նշել է ԱՄՆ 47-րդ նախագահի բժիշկը։
Բժշկական զննման ժամանակ Դոնալդ Թրամփը պատասխանել է ճանաչողական թեստի բոլոր հարցերին՝ հաստատելով, որ նա չունի դեպրեսիա կամ անհանգստություն։ Բացի այդ, բժիշկները ամերիկացի առաջնորդի քայլվածքում շեղումներ չեն հայտնաբերել. նրա հավասարակշռությունը նորմալ է:

Թերապևտը պարզաբանել է, որ Թրամփի վիճակը գնահատվել է Մոնրեալի ճանաչողական սանդղակի միջոցով՝ նրա ճանաչողական ֆունկցիան 30-ից 30 է։

Ամերիկացի առաջնորդը կշռում է մոտ 102 կիլոգրամ և կախվածություն չունի ալկոհոլից կամ նիկոտիներից։ Ամերիկացի բժիշկները պարզել են, որ ԱՄՆ 47-րդ նախագահի ականջին սպի կա՝ անցած տարվա մահափորձից փամփուշտի անցք:

Թրամփի մաշկի վրա գոյացություններ կան, բայց դրանք բարորակ են, կան նաև արևի վնասման հետքեր։
Ավելի վաղ՝ թեստն անցնելուց հետո, ինքը՝ Թրամփը, ասել էր, որ շատ լավ մարզավիճակում է։ «Լավ սիրտ, բարի հոգի, շատ լավ հոգի», - ասել է նա լրագրողներին:

Անցյալ օգոստոսին, երբ Թրամփը դեռ նախագահիթեկնածու էր, խոստացել էր հրապարակել իր բժշկական հետազոտությունների և հետախուզական թեստերի արդյունքները։ Նրա նախորդը՝ 82-ամյա Ջո Բայդենը, ժամանակին հրաժարվել է նման փորձաքննությունից։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել