Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 23:00 11-04-2025

Ռուբեն Վարդանյանի որդին և Ջարեդ Գենսերը բարձրաձայնել են Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների խնդիրները

Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, և Վարդանյանի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը հյուրընկալվել են ամերիկացի հայտնի հաղորդավար, իրավաբան Հյու Հյուիթին (Hugh Hewitt) և խոսել Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների մասին:

Հյու Հյուիթ - Մենք փորձում ենք այս հաղորդման ընթացքում ժամանակ տրամադրել, որպեսզի լսարանը տեղեկացվի, որ աշխարհում կան քաղբանտարկյալներ, որոնցից մեկը Ռուբեն Վարդանյանն է, որը պահվում է Ադրբեջանում։ Նրա որդին՝ Դավիթը, միանում է մեզ Ջարեդ Գենսերի հետ, ով միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների պաշտպան է։ Դավիթ, կարո՞ղ եք պատմել Ձեր հոր բանտարկության պայմանների մասին։ Դուք կարողանո՞ւմ եք խոսել նրա հետ, տեսակցել նրան։ Նա մեկուսացվա՞ծ է, թե՞ նրա հետ համեմատաբար լավ են վարվում՝ որպես քաղբանտարկյալի։

Դավիթ Վարդանյան - Շատ կարևոր է, որ լսարանը հասկանա այն իրավիճակը, որի հետ մենք գործ ունենք։ Ըստ տարբեր միջազգային կազմակերպությունների զեկույցների, ներառյալ Freedom House-ի, Ադրբեջանը դասվում է աշխարհի ոչ ազատ երկրների շարքին և համարվում է ամենափակ ավտորիտար ռեժիմներից: Խնդիրն այն է, որ 2023 թ. սեպտեմբերին հորս ձերբակալությունից ի վեր ընտանիքի ոչ մի անդամ չի կարողացել անձամբ տեսնել նրան։ Միակ բանը, որ մենք ունեցել ենք, հեռախոսազանգերն են, որոնք մի քանի րոպե են տևում։ Կա նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որը այցելում էր բանտարկյալներին , բայց ցավոք, այս տարվա սկզբին Ադրբեջանը հայտարարեց երկրում գործող շատ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Կարմիր խաչի գրասենյակների փակման մասին, ինչը նշանակում է, որ հիմա գերիներին ավելի մեկուսացված են լինելու:

Որպեսզի պատկերացնեք մեկուսացվածության աստիճանը՝ ասեմ, որ Ջարեդը՝ մեր փաստաբանը, որը թիմում է 2024 թվականի վերջից, չի կարողացել ոչ միայն այցելել հորս, այլև խոսել նրա հետ կամ ծանոթանալ գործի նյութերին։ Այնպես որ, ամեն ինչ կատարվում է լիակատար մեկուսացման մեջ, միջազգային բոլոր նորմերի և օրենքների խախտումներով, և մենք չափազանց մտահոգված ենք:

Հյու Հյուիթ - Պարոն Գենսեր, Դուք շատ եք զբաղվել այս հարցերով… Պատանդներին դուրս հանելը շատ նուրբ գործ է։ Եթե չափից ավելի ճնշում գործադրեք, նրան ավելի խորը կմղեք բանտային ցանցի մեջ։ Եթե ոչինչ չասեք, մարդիկ կմոռանան նրա մասին։ Ուստի, ինչպե՞ս եք աշխատում այս հարցով Թրամփի թիմի հետ։ Ո՞վ է բանակցում Ռուբենի և մյուս հայ քրիստոնյաների համար։

Ջարեդ Գենսեր - Հարցին անդրադարձ եղել է ամենաբարձր մակարդակներում։ Գիտեք, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը այցելել էր Ադրբեջան, երկկողմ հարաբերությունների տարբեր հարցերի շուրջ խոսելու, բայց նաև՝ հայ քրիստոնյա բանտարկյալների ազատ արձակման կոչ անելու համար։ Այնուհետև Ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցըն է խոսել Ադրբեջանի Ազգային անվտանգության խորհրդականի հետ և նույնիսկ գրառում արել այդ զանգի մասին: Նա բացահայտ ասել է, որ նախագահ Թրամփը կցանկանար տեսնել խաղաղության պայմանագրի կնքում, և այդ ընդհանուր գործընթացի շրջանակներում բանտարկյալների ազատ արձակում: Այսպիսով, մենք չէինք կարող ունենալ, իրականում, ավելի բարձր մակարդակի ներգրավվածություն։

Իմ պատկերացմամբ, Թրամփի վարչակազմը հիմա փնտրում է քաղաքական գործողությունների միջոցով որոշ շատ հստակ ազդանշաններ ուղարկելու ուղիներ, որոնք Ադրբեջանի նախագահի համար հստակ կդարձնեն, որ դա (բանտարկյալների ազատ արձակումը) պետք է տեղի ունենա։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան