Արտակարգ դեպք՝ Երևանում․ ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և փակել է մայթը․ shamshyan.com
copy image url

Արտակարգ դեպք՝ Երևանում․ ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և փակել է մայթը․ shamshyan.com

Ներքին 1 շաբաթ առաջ - 21:30 10-04-2025
Այսօր՝ ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն, այնուհետև Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջական միաջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների հետ մասնատել են ծառը և հեռացրել մայթից։

Դեպքի վայր են ժամանել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված