Սանահինի վանական համալիրի նորոգման աշխատանքները շարունակվում են 2012 թվականից։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված համալիրում նախորդ տարի իրականացված շինարարական աշխատանքներում պատվիրատուն բազմաթիվ թերություններ է գտել, շինարարությունն անավարտ է մնացել։
Համալիրի Զաքարյանների տանիքի սալիկները հանված են, նորերը՝ չտեղադրված, անձրեւաջրերն անարգել լցվում են դամբարան, ինչպես նաեւ Ամենափրկիչ եկեղեցի։
Առավել վատ վիճակում է Ճեմարանի հատվածը, անձրեւներից հետո օրեր շարունակ կաթում է տանիքից, հորդառատ անձրեւների ժամանակ էլ հատակին լճակներ են գոյանում։ Դարերով ՝ժամանակին ու աղետներին դիմակայած Սանահինի համալիրն այսօր անտեսված է: