Ներքին 1 տարի առաջ - 14:41 10-04-2025

Սահմանազատման հետևանքը. Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, Բերքաբերի բնակիչները սահմանամերձ հողերը չեն մշակում

Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին ապրիլի 7-ին հարցրել եմ՝

Տավուշի մարզի Կիրանց, Բերքաբեր, Ոսկեպար, Բաղանիս գյուղերում որքա՞ն աշնանացան է արվել, ո՞ր բնակավայրում՝ որքա՞ն, 2025-ին այդ բնակավայրերից յուրաքանչյուրում որքա՞ն գարնանացան է արվել, ո՞ր մշակաբույսերի։

Մարզպետարանից պատասխանել են․ «2024 թվականին ՀՀ Տավուշի մարզում իրականացվել է աշնանացանի աշխատանքներ՝ Կիրանց-6,8հա, Բերքաբեր-6,0հա, Ոսկեպար և Բաղանիս գյուղերում աշնանացանի աշխատանքներ չեն իրականացվել: Գարնանացանի աշխատանքներն ընթացքի մեջ են» :

2024 թվականին Կիրանցում հնձվել է 38 հեկտար աշնանացան, այժմ ցանված է 6,8 հեկտար։ Հարց է՝ ամռանը Կիրանցի սահմանագոտում ինչպե՞ս է կատարվելու հացահատիկի հունձը, ադրբեջանական զինուժը չի խանգարելո՞ւ դրան։ Կիրանցի, Բերքաբերի, Ոսկեպարի, Բաղանիսի բնակիչներն անվտանգ չեն զգում, որ գյուղի սահմանամերձ հողերում գարնանացան անեն։ 2024թ․ սեպտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանը Կիրանցի դպրոցում հայտարարեց․«Ես ուզում եմ պատասխանատու կերպով ասել, որ Հայաստանի անկախության պատմության մեջ երբեք Կիրանցում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր, երբեք Կիրանցում ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր: Եվ սա շատ կարևոր արձանագրում է»»։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան