Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:18 10-04-2025

Պատկերացնո՞ւմ եք՝ մարդ 30 տարի Փարոսի շահառու է. սրանով աղքատությունը մտցնում ենք արյան մեջ. Փաշինյան

Սոված մարդուն մի օր տվեցինք հաց, 2 օր, 10 օր, էդ հացը ո՞ւմ փողով ենք տալիս: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ գումարը, որը պետական բյուջեն վաստակում է, որով մենք հաց չունեցողին պիտի հաց տանք, այդ գումարը ձևավորվում է աշխատողի հաշվին։ Եվ հետևաբար մենք պետք է աջակցենք աշխատողին, իսկ չաշխատող պետք է քաջալերենք, որ նա աշխատի։ Իսկ աշխատել կարող է միայն կրթության միջոցով։ Իսկ թե ոնց և ինչու ենք մենք 30, 40, 50 տարեկան մարդկանց ասում, որ գիտեք՝ կրթության միջոցով պիտի լուծվի այդ հարցը, ես այսօր այդ հարցին չեմ անդրադառնա:

Ես համոզված եմ, որ ունենք ընտանիքներ, որ 25-30 տարի անապահովության համակարգում են: Պատկերացնում եք, մարդ կա 30 տարի Փարոսի շահառու է: Սա կատարյալ անհարգալից վերաբերմունքը այդ մարդու նկատմամբ: Մարդը 30 տարի նպաստ է ստանում անապահովության, մենք էլ համարում ենք որ իրեն լավություն ենք անում: Մենք դրանով իրենց սերնդեսերունդ դարձնում ենք աղքատ, մտցնում ենք արյան մեջ այդ աղքատությունը:

Մենք սրա մասին լրջորեն պետք է մտածենք, ու մարդկանց հետ պետք է խոսենք սրա մասին»,-ասաց վարչապետը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները