ՔՊ-ից վտարվածները փորձություն են մտածել, Քոչարյանի հարցով կաշխատեն ընդդիմադիրների հետ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները դեռ հույսները չեն կտրում, որ ինչ-որ բան կպատահի, ու ապրիլի 16-ին ընդդիմադիրները Վարդան Ղուկասյանին չեն կարողանա ընտրել Գյումրու քաղաքապետի պաշտոնում: Հնարավոր է Փաշինյանին հաջողվի ընդդիմադիրներին պառակտել ու տապալել Գյումրու քաղաքապետի պաշտոնում Վարդան Ղուկասյանի ընտրվելը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Արշակ Օրդուխանյանը, որը պետք է, ըստ հերթականության, փոխարիներ մանդատը վայր դրած ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանին, անցնում է մի քրեական գործով:

Ըստ օրաթերթի մեկ այլ հոդվածի՝ ՔՊ-ականները Անդրանիկ Քոչարյանի հարցով մտադիր են ընդդիմադիրների հետ աշխատել։

Հրապարակ օրաթերթը գրում է․
Վիլեն Գաբրիելյանի՝ մանդատը վայր դնելուց հետո ՔՊ-ում թեպետ շատերի աչքն է պաշտպանության մշտական հանձնաժողովում նրա թափուր տեղի վրա, սակայն, այն կզբաղեցնի նրան փոխարինած Արտյոմ Մեհրաբյանը` Ռազմարդյունաբերության կոմիտեի արդեն նախկին նախագահը։

Օրաթերթը նաև գրում է․
Մատենադարանում «Կրթվելը նորաձեւ է» հանդիպմանը ամուսինները` Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, գնացել առանձին, որ իրենց դիմավորելու արարողություններն առանձին նկարահանվեն եւ տարածվեն: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն էլ ստիպված է եղել նրանց առանձին-առանձին` շենքի մատույցներում դիմավորել եւ ուղեկցել:

ՔՊ-ից վտարված պատգամավորներ Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը պատրաստվում են շրջանառության մեջ դնել Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ՝ առաջարկելով քվեարկությունների ժամանակ քվեատուփերը հակառակ՝ շրջված դնել, որպեսզի ընտրողը քվեախցիկում թիկունքով կանգնած լինի ընտրական հանձնաժողովի անդամներին ու դիտորդներին, եւ նրանք տեսնեն ընտրողի գործողությունները․ գրում է Հրապարակ օրաթերթը։

Օրաթերթը նաև գրում է․
Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանը նախօրեին կանչվել է ՔՊ վարչություն` պարզաբանումներ տալու իր սկեսրայրին պատկանող գազալցակայանում մարտի վերջերին տեղի ունեցած սպանության վերաբերյալ։ Տեղեկություններ կան, որ 35-ամյա տղամարդու սպանությունը կապ ունի քաղաքապետի ամուսնու՝ ավագանու ՔՊ-ական անդամ Արամայիս Միրզոյանի հետ։

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան