Ներքին 1 տարի առաջ - 09:48 10-04-2025

Սարդարապատի հուշահամալիրի տնօրենը տուգանվեց մգացված ապակիներով մեքենա վարելու համար. shamshyan.com

Երեկ՝ ապրիլի 9-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի վարորդը այն վարում է մգացված ապակիներով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի գլխավորությամբ պարզվում է, թե որ ուղղությամբ է երթևեկում նշված ավտոմեքենան ու արդեն Արմավիր-Երևան ավտոճանապարհին հայտնաբերվում է այն և տեղում պարզվում է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։

Վարորդը Արմավիրի մարզի բնակիչ 53-ամյա Կարեն Փահլևանյանն է, ով ոչ միայն ենթարկվում է վարչական պատասխանատվության, այլև պոկում է ավտոմեքենայի կողային հայելիների թաղանթը։

Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդ Կ. Փահլևանյանն աշխատում է «ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ, ՀԱՅՈՑ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆ պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ)»-ի ղեկավար-տնօրեն ու պարեկներին հայտնում էր՝ ինքն ընդունում է, որ ապակիները մգացված են, սակայն ավտոմեքենան նոր է վարում ինքը:

Վերջում Կ. Փահլևանյանը ծիածանի կամարի տակ պոկեց «պլյոնկաները»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում