Ներքին 1 տարի առաջ - 23:09 09-04-2025

Ռաֆիկ Պետրոսյանի որդին հերքում է. հայրս կապ չունի Արթիկի համայնքապետի հետ

Oragir.News-ի հրապարակած «Արթիկի ՔՊ-ական համայնքապետը խլում է տուֆաշենցիների արոտավայրերը. ահազանգ» վերնագրով նյութում նշված որոշ տեղեկություններ Ռաֆիկ Պետրոսյանի որդին՝ Տիգրան Պետրոսյանը, հերքում է:

Տիգրան Պետրոսյանը նշեց. «Ես որևէ մտերիմ հարաբերություն չունեմ Հովիկ Աղազարյանի հետ։ Մենք նրան դիմել ենք բացառապես, որպես Ազգային ժողովի պատգամավոր՝ խնդրի լուծման նպատակով։ Ես ունեցել եմ խնդիրներ կառավարությանը ներկայացնելու առումով, և Աղազարյանին պաշտոնապես դիմել եմ՝ նամակով, խնդիրը կարգավորելու համար։ Այդ ընթացակարգն իրականացվել է օրենքի շրջանակներում»։

Տիգրան Պետրոսյանը նաև պարզաբանեց արոտավայրերի ձեռքբերման ընթացակարգը. «Ես մասնակցել եմ համապատասխան աճուրդին՝ ՀՀ օրենսդրության կարգին համապատասխան։ Աճուրդին մասնակցել են նաև այլ անձինք։ Աճուրդի արդյունքում ես շահել եմ այդ հողամասի օգտագործման իրավունքը՝ 10 տարվա պայմանագրով՝ տարեկան 150.000 դրամ վարձավճարով։ Այդ հողը ստացել եմ որպես արոտավայր օգտագործելու նպատակով»։

Նա ընդգծեց, որ «Ռաֆիկ Պետրոսյանը որևէ կապ չունի նշված հողատարածքների հետ, ինչպես նաև նրա և Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանի միջև որևէ կապ չկա»։

Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող տեղեկությանը՝ կապված 2023 թ․ օգոստոսի 14-ի ողբերգական ավտովթարի հետ, Տիգրան Պետրոսյանը պարզաբանեց. «Իմ հորեղբոր որդին՝ Համլետ Պետրոսյանը՝ ԶԻԼ մակնիշի բեռնատարի վարորդը, դատարանի որոշմամբ ճանաչվել է անմեղ և ներկայումս գտնվում է տնային կալանքի տակ: Նա ևս վիրավորվել է ու մեքենան վարում էր, որպեսզի պահեր ընտանիքը: Համլետը ամուսնացած չէ»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում