Արտաքին 1 տարի առաջ - 18:54 09-04-2025

ԱՄՆ-ն ցանկանում է խաղաղ կարգավորել Իրանի միջուկային հարցի շուրջ ճգնաժամը

Միացյալ Նահանգները նպատակադրված է իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրության խաղաղ կարգավորմանը և մտադիր է Օմանում Իրանի հետ բանակցություններ վարել այդ տրամադրվածությամբ:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆի տեղակալ Մորգան Օրթագուսը The National թերթին տված հարցազրույցում:

«Եկեք անցկացնենք մի քանի նախնական հանդիպումներ և տեսնենք, թե կա՞ արդյոք ընդհանուր հիմք գտնելու հնարավորություն խաղաղ լուծում գտնելու համար: Մեր վարչակազմը կենտրոնացած է կոնկրետ արդյունքների և հասանելի նպատակների վրա: Մեր թիմի կազմում շատ են գործարար շրջանների ներկայացուցիչները, և մենք սիրում ենք գործարքներ: Մենք գիտենք ինչպես հասնել դրանց: Մեզ շատ չի մտահոգում բուն գործընթացը»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը