Ներքին 1 տարի առաջ - 18:23 09-04-2025

Փող քերելու նոր ձև․ «Յանդեքս»-ի վարորդը մանր չունենալու պատճառով վիճել է հաճախորդի հետ

Oragir.News-ի ընթերցողներից մեկն ահազանգում է և պատմում, որ երեկ՝ ապրիլի 8-ին, վիճաբանություն է ունեցել «Յանդեքս»-ի վարորդի հետ։

Մեր զրուցակիցը պատմեց, որ պատվերի ավարտի ժամանակ, երբ ընդհանուր վճարը կազմել է 600 դրամ, նա վարորդին փոխանցել է 1000 դրամանոց թղթադրամ, սակայն վարորդը ագրեսիվ տոնով ասել է, որ մանր չունի և չի կարող ստանալ։

«Իմ հաճախորդները միշտ անկանխիկ են վճարում, դրա համար մոտս մանր չկա, կոպեկ տվեք կամ մի տեղ մանրեք»,- ասել է նա։

Ուղևորը վիճաբանությունից հետո ի վերջո վարորդին է փոխանցել 400 դրամանոց մետաղադրամն ու իջել մեքենայից։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից