Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 14:16 06-04-2025

Դեմոկրատ կոնգրեսականն առաջարկում է իմփիչմենթի ենթարկել Դոնալդ Թրամփին

ԱՄՆ-ի դեմոկրատ պատգամավոր Ալ Գրինը հայտարարել է, որ ցանկանում է իմփիչմենթի ենթարկել նախագահ Դոնալդ Թրամփին նրա «արհամարհական գործողությունների» պատճառով։

Այսպես է Գրինը պատասխանել Սպիտակ տան ղեկավարի խոսքերին «Գազայի հատվածը գրավելու» ԱՄՆ պատրաստակամության մասին, գրում է The Hill-ը։

Փետրվարի 5-ին Կոնգրեսի պալատի հանդիպման ժամանակ Գրինը հայտարարել է նախագահին իմփիչմենթի ենթարկելու շարժման սկիզբը։ Նա քննադատել է Դոնալդ Թրամփի՝ «Գազայի հատվածը տիրանալու» ցանկությունը և այն անվանել էթնիկ զտում։

«Էթնիկ զտումները կատակ չեն, հատկապես, երբ դա գալիս է Միացյալ Նահանգների նախագահից՝ աշխարհի ամենահզոր մարդուց»,- ասել է նա։

Գրինը մեկն էր նրանցից, ով նախաձեռնել է Թրամփի առաջին իմփիչմենթը 2017 թվականին։ Նա ասել է, որ մարդիկ պետք է պահանջեն նախագահի հրաժարականը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան