Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:57 05-04-2025

ՔՊ-ն կվերանվանվի «կրթական պայմանագիր» կուսակցություն, կրճատ՝ ԿՊԿ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն իր տելեգրամյան ալիքում գրում է․

«Քաղաքացիական պայմանագիրը խորհրդարանի ընտրությանն ընդառաջ հավանաբար կվերանվանվի «կրթական պայմանագիր» կուսակցություն, կրճատ՝ ԿՊԿ:

Սա իհարկե պատկերավոր, քանի որ վերանվանման մասին հազիվ թե կարող է լինել խոսք, բայց ըստ էության պրոցեսների տրամաբանության առումով, Նիկոլ Փաշինյանը առնվազն կարծես թե ստեղծում է կուսակցությանը «զուգահեռ իրականություն»՝ Կրթությունը նորաձեւ է նախաձեռնության միջոցով, որի հեղինակը վարչապետի տիկինն է, բայց որի ծավալմանը սահուն կերպով ներգրավվում է նաեւ Նիկոլ Փաշինյանը:

Դեռեւս այն ժամանակ, երբ Փաշինյանը «ինստիտուցիոնալացրեց» իր հեծանվային նախաձեռնությունը, գնահատել եմ, որ դա ըստ էության նաեւ այսպես ասած «նոր թիմի» փնտրտուք է, քանի որ Նիկոլ Փաշինյանը հիանալի պատկերացնում է, որ գոյություն ունեցող թիմով կամ թիմային նկարագրությամբ հնարավոր չէ կրկնել 2021-ը:

Իսկ այդ պարագայում կա շատ մեծ վտանգ, որ խորհրդարանի ընտրությանը կարող է կրկնվել օրինակ Գյումրի-25-ը: Հետեւաբար, նրան պետք է առնվազն նկարագրիմ, անտուրաժի շոշափելի փոփոխություն: Հարցը լոկ այն չէ, որ այդ կերպ նա ակնկալում է համոզել հանրային որոշ շրջանակների վերստին ձայն տալ իրեն: Հարցն այն է, որ, եթե Նիկոլ Փաշինյանը պետք է առավելագույն ջանք գործադրի նաեւ ոչ օրինական ճանապարհներով ընտրական ցուցանիշ ստանալու համար, նա միեւնույն է պետք է փորձի դրանից առաջ ստանալ իր քաղաքական շրջանակի գոնե այսպես ասած «կերպափոխված» մի պատկեր, որի միջոցով փորձի կառավարել հանրային հոգեբանական ընկալումներն ու այդ կերպ ունենալ ակտիվ դժգոհության հնարավորինս նվազ լիցքեր:

Ինչ կստացվի նրա մոտ, դժվար է ասել: Բայց, որեւէ բան ստացվելու հեռանկարը շատ բարդ է լինելու անկասկած: Եթե իհարկե ընդդիմադիր ուժերը չորոշեն պահել նրան, ելնելով ինչ-ինչ հաշվարկներից, կամ այլ կերպ ասած՝ չուզենալով հայտնվել նրա տեղում, եթե գնահատեն, որ այդ տեղում լինելը պահանջելու է շատ բարդ որոշումներ»:

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ