Մամուլ 1 տարի առաջ - 07:35 05-04-2025

ԿԿՀ-ն Արտաշատի համայնքապետի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ է հարուցել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ուսումնասիրելով Հանձնաժողովի Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության կողմից Factor.am-ի՝ «Արտաշատի համայնքապետը հողամասեր է գնել ու ինքն իրեն թույլտվություն տվել եղած շինությունները քանդելու վերաբերյալ» հրապարակման հիման վրա հարուցել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ։

Վարչության կողմից Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայքէջի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, 2024 թվականի ապրիլի 23-ի N 1957-Ա որոշմամբ, իր հետ փոխկապակցված անձին՝ կնոջը՝ Սերինե Գուլաբյանին, ինչպես նաեւ Կառլեն Մկրտչյանին (իրեն) տրամադրել է Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում, ըստ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման, թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 շինությունների ամբողջությամբ քանդման թույլտվություն։

Ուսումնասիրության ընթացքում պարզ է դարձել նաեւ, որ վերոնշյալ որոշումը կայացնելուց առաջ Մկրտչյանը Հանձնաժողով չի ներկայացրել դրա կայացման փաստի վերաբերյալ հայտարարություն։

Ըստ այդմ, Հանձնաժողովը որոշեց Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի նկատմամբ հարուցել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում