Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 23:48 04-04-2025

Հայաստանի Հանրապետությունը միացել է Ամման-Բեռլինի հռչակագրին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ապրիլի 2-ից 3-ը Բեռլինում մասնակցել է Հաշմանդամության համաշխարհային գագաթնաժողովին, որի շրջանակում Հայաստանի Հանրապետությունը միացել է Ամման-Բեռլինի հռչակագրին․ փաստաթուղթը նվիրված է գլոբալ զարգացման օրակարգում հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանը։ Այս մասին հայտնել են ԱՍՀ նախարարությունից:

Գագաթնաժողովը կազմակերպվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հորդանանի Հաշիմյան Թագավորության հետ համատեղ ջանքերով, որի ընթացքում բացման խոսքով հանդես են եկել Գերմանիայի Դաշնային Կանցլեր Օլաֆ Շոլցը, Հորդանանի թագավոր Աբդուլլա II-ը և ՄԱԿ-ի Գլխավոր փոխքարտուղար Ամինա Մոհամմեդը։

Օրակարգում եղել են հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանը, նրանց իրավունքների իրացման նկատմամբ միջազգային հանձնառություններին և տարածաշրջանային համաժողովների արդյունքներին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար արժանապատիվ աշխատանքի ապահովմանը վերաբերող մի շարք հարցեր։

Բանախոսներն իրենց ելույթներում ընդգծել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար ներառական կրթական համակարգերի ապահովման, ինչպես նաև հաշմանդամության ներառական քաղաքականության խթանման գործում պետության և մասնավոր հատվածի համագործակցության կարևորությունը՝ այդ համատեքստում շեշտելով նորարարական տեխնոլոգիաների դերը։

Գագաթնաժողովի ընթացքում Տաթևիկ Ստեփանյանի մասնակցությամբ տեղի են ունեցել մի շարք աշխատանքային հանդիպումներ ու քննարկումներ:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել