Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:45 04-04-2025

Վարորդական իրավունքի վկայականների գինը դարձել է 400-500 հազար դրամ. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վարորդական իրավունքի վկայականների գինը դարձել է 400-500 հազար դրամ

Նիկոլ Փաշինյանը ճանապարհատրանսպորտային պատահարներից, վթարներից մեծաթիվ զոհերը պատճառաբանում է այն բանով, որ վարորդական իրավունքի վկայանների բացարձակ մեծամասնությունը նախկինում փողով է գնվել, վարորդները չգիտեն ճանապարհային երթևեկության կանոնները:

Վարչապետի թիկնազորի վարորդները հո գիտեն այդ կաննոները, սակայն հետիոտնի անցումում հղի կնոջը մահացու վրաերթի ենթարկեցին։ Համացանցում կադրեր կան, որ կառավարության աշխատակազմի ծառայողական ավտոմեքենան կարմիր լույսի տակ, հանդիպակաց գծով հատում է հետիոտնի անցումը, վտանգի ենթարկելով հետիոտներին։ Այդ ավտոմեքենայի վարորդը չգիտի՞, որ նման բաներն անօինական են։

Պարզապես Հայաստանում եղել են ու կան իրենց արտոնյալ զգացողներ,հաբռգածներ, որոնք թքած ունեն օրենքի ու ուրիշների կյանքի վրա։ Վարորդական իրավունքի վկայականների «գինը» նախկինում եղել է 100-120 հազար դրամ։

Քանի որ հիմա գրեթե բոլոր պաշտոնյաներին գաղտնալսում են, բռնվելու վտանգ կա, վարորդական իրավունքի վկայականների գինը դարձել է 400-500 հազար դրամ։ Բացեք «Դատալեքս» համակարգը, տեսեք, որ նման վկայականներ ծախողների դատեր կան։

Նիկոլ Փաշինյանը, նման թեմաներ հանրայնացնելով, մնում է լրատվական թեմաներ առաջադրողը, նա դրանով ուշադրություն է շեղում Ադրբեջանին արվող զիջումներից, սահմաններին հնչող կրակոցներից, Հայաստանում տիրող մեծ կոռուպցիայից, իրավական բեսպրեդելից»:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան