Ներքին 1 տարի առաջ - 23:55 03-04-2025

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ

Ապրիլի 3-ին աշխատանքային այցով Չեխիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Յան Մարիանի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-Չեխիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցերի՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության կարևորությունը:

Դավիթ Կարապետյանը և Յան Մարիանը քննարկել են նաև տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում ԵՄ շրջանակներում փոխգործակցությունը:

Այցի շրջանակներում գլխավոր քարտուղարը զրուցակցին է փոխանցել մայիսի 26-ից 27-ը Երևանում կայանալիք «Երևանյան երկխոսություն» երկրորդ համաժողովի հրավերը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում