Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:38 03-04-2025

Նիկոլի ավտոշաՌասյունը և կառավարական մեքենաները դարձել են պատուհաս հայերիս գլխին. Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլի ավտոշաՌասյունը, կառավարական մեքենաները, ոստիկանության փոխադրամիջոցները բառի բուն իմաստով դարձել են պատուհաս հայերիս գլխին։

Նոր դեպք՝ ՔՊ-ի գրասենյակի մոտ (Սայաթ-Նովա / Չարենց խաչմերուկ). կառավարական համարներով ավտոմեքենան քիչ է հանդիպակաց գիծ է մտնում, դեռ մի բան էլ հետիոտների կանաչ լույսի տակով քշում-անցնում է։

Պետք է, երևի, շնորհակալ լինենք, որ գոնե սպասում է մինչև մանկասայլակով կինն ու երեխան անցեն, նոր է տեղից պոկվում (թեպետ լույսը դեռ հետիոտներինն է)։ Հանգիստ կարող էր հենց իրենց վրայով էլ քշեր, չկանգներ, ինչպես արդեն եղել է։

Պարբերաբար հայտնի դարձող այսպիսի դեպքերը (ու կարելի է պատկերացնել, թե քանիսն էլ հայտնի չեն դառնում) տրամաբանական հետևանք են համակարգային ձևով խրախուսվող անպատժելիության։
Ցավոք, նոր ողբերգությունների հավանականությունը շատ մեծ է, քանի որ որևէ նշույլ չկա, որ այս ոճը փոխվելու է։

Սոնա Մնացականյանի և իր չծնված երեխայի սպանության գործով հետևողական ձևով ձգձգվող դատավարությունը՝ որպես ասածիս հաստատում»։

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ