Ներքին 1 տարի առաջ - 11:30 02-04-2025

Մարտուն Գրիգորյանը մինչև ավագանու առաջին նիստը կհայտնի իր որոշումը

Մարտի 30-ին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ Գյումրիի ավագանու մանդատները հետեւյալ կերպ են բաշխվել․ ՔՊ-ն 14 մանդատ կստանա, Վարդան Ղուկասյանը` 8 մանդատ, Մարտուն Գրիգորյանը՝ 6 մանդատ, Ռուբեն Մխիթարյանը՝ 3, Կարեն Սիմոնյանը` 2 մանդատ։ «Իմ հզոր համայնք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն ու «Մայր Հայաստանի» թեկնածու Կարեն Սիմոնյանը հայտարարել են Վարդան Ղուկասյանին միանալու մասին, սակայն դա բավարար չէ մեծամասնություն ունենալու համար։ Ընտրություններին հաղթած «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածուն Մարտուն Գրիգորյանը դեռևս պահպանում է ինտրիգը։

Գրիգորյանը ընտրությունների հաջորդ օրը սոցցանցի իր էջում գրեց, որ վերահաստատում է իր ասածը, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է։

Մարտուն Գրիգորյանի վերջնական որոշումը դեռևս պարզ չէ, բայց համացանցում քննարկվում են մի քանի տարբերակներ։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ` Մարտուն Գրիգորյանը մինչև ավագանու առաջին նիստը կհայտնի իր որոշումը։

«Պարոն Գրիգորյանի համար բավականին լուրջ որոշում է և նման որոշումները հապշտապ իրականացնելու ենթակա չեն, կան տարբեր տարբերակներ, որոնց շուրջ բանակցություններ են գնում։ Համբերություն դրսևորեք և իմացեք, որ Մարտուն Գրիգորյանը իր խոսքի և գործի տեր մարդ է։ Եկեք սահմանափակվենք նրա հայտարարությունով, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու։ Գիտենք, որ Գրիգորյանի այս հայտարարությունը երկիմաստ է, պետք է համբերատարորեն սպասել։ ՔՊ-ին տալու քաղաք չունենք, այս ամենը ժամանակի խնդիր է։ Պարոն Գրիգորյանը մինչև ավագանու առաջին նիստը կհայտնի իր որոշումը, սպասենք»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտարարեց մեր աղբյուրը։

Երեկ էլ հայտնել էինք, որ Մարտուն Գրիգորյանը կքվեարկի, որ Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
23:38 ՀՀ-ում յուրաքանչյուր 7-8-րդ մեծահասակի մոտ ախտորոշված է սրտանոթային հիվանդություն․ Անահիտ Ավանեսյան
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
18:25 Արթիկում՝ թեժ պայքար, Ախուրյանում՝ միակ թեկնածու․ մրցակցում են գեներալ Մանվելի սանիկը, նախկին նախարարը, նախկին հանայնքապետը և գործարարը