Ուղիղ եթեր
Սմարթ դիկտատուրայի ուրվականն է շրջում քաղաքում
copy image url

Սմարթ դիկտատուրայի ուրվականն է շրջում քաղաքում

Ներքին Միտք 3 շաբաթ առաջ - 09:01 29-03-2025
Թվային տեխնոլոգիաները կիրառվում են գրեթե ամենուր։ ՀՀ-ում արդեն սմարթ անասնագոմեր կան։ Ենթադրելի էր, որ սմարթը կարող է ներթափանցել նաև հանրային կյանք ու կառավարման տիրույթ։ Այստեղ մտավախություն կա, որ ՔՊ-ական իշխանությունները սմարթ տեխնոլոգիաները կծառայեցնեն ոչ թե ազգային շահերին, այլ իշխանությունը պահպանելու խնդրին։ Ըստ քննադատների՝ ՔՊ-ի առաջնային խնդիրը մնում է իշխանության պահպանումը։ Ուստի՝ սմարթ մոտեցումը նախ այս հարցին է ուղղված։

Իշխանության պահպանման խնդիր ունեն գրեթե բոլոր երկրների իշխանությունները, սակայն կաշկանդված են օրենքներով, արժեքներով, նորմերով, ավանդույթներով։ Եթե ժողովրդականության պակաս ունեցող իշխանությունն իշխանությունը պահելուն միտված քայլերում արհամարհում է օրենքներն ու արժեքները, ապա օրինաչափորեն վերածվում է բռնակալության։

Հոգատար քաղաքացիները հաճախ սաստում ՔՊ-ական իշխանություններին, որ չանցնեն օրենքի ռուբիկոնը։ Սակայն ՔՊ-ի վարկանիշն օրեցօր ընկնում է։ Եվ ավելի է մեծանում մտավախությունը, որ նա կարող շրջանցել օրենքն ու արժեքները, և այդ անել այնպես, որ հանրության մի մասը չնկատի։

Տարբեր ժամանակաշրջաններում բռնակալություններն իշխանության պահպանման հարցը լուծել են յուրովի։ Մեր օրերում մեթոդները համեմատաբար՝ խելացի են։ Պատկերավոր ասած՝ եկել է սմարթ բռնակալությունների ժամանակը, երբ խոսքի ազատությունը, մարդու իրավունքները սահմանափակվում են «խելացի» գործիքներով, այնպես, որ հանրության մի մասը չի տեսնում ու չի էլ կասկածում, որ օրենք է խախտվում կամ արժեք ոտնահարվում։

Գործիքներից ամենատարածվածը իրավական ճնշումներն են։ Քաղաքացիները հաճախ են ահազանգում, որ վճռաբեկ դատարանն անարդար վճիռ է ընդունել քաղաքացու դեմ՝ հօգուտ վարչական մարմնի կամ չինովնիկի, որոնք խախտել էին քաղաքացու իրավունքը։ Բազմաթիվ վարույթներ կան, երբ առաջին ու վերաքննիչ ատյանները արդար վճիռներով վերականգնում են քաղաքացու իրավունքը, ի վնաս վարչական մարմնի, չինովնիկի։ Սակայն վճռաբեկը երբեմն առանց հիմքի՝ հակառակ վճիռն է կայացնում՝ հօգուտ ապօրինություն կատարած պաշտոնյայի։ Այսպիսով՝ դատական բարձր ատյանը, արհամարհելով առաջին ու վերաքննիչ ատյաների օրինական վճիռները, ընդունում է անարդար վճիռ, որով խախտում է մարդու իրավունքը, օրենքի պահանջները, անվստահություն առաջացնում արդարադատության հանդեպ։ Եթե միջնադարում մարդը չէր փորձում պաշտպանել իր իրավունքը, ապա ներկայում քաղաքացուն տանջում են դատական գործընթացներում ու վերջում պաշտպանում վարչական մարմնին կամ չինովնիկին։ Դրանից հետո քաղաքացինների մի մասը չի շարունակում պայքարել ու հաշտվում է պարտության, ապօրինության, անարդարության հետ։ Սա է սմարթ դիկտատուրայի առավելությունը միջնադարյան բռնակալությունների համեմատ։

Այսպիսի անարդարության վառ օրինակներ են Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանի և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի միջև վեճերի հանգուցալուծումները։ «Դատալեքս» համակարգից տեղեկանում ենք, որ մի քանի վարույթներով առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները հօգուտ Գևորգ Էմին-Տերյանի արդար, օրենքով հիմնավորված վճիռներ են ընդունել։ Սակայն գործը վճռաբեկ դատարան հասնելով, պատկերը փոխվել է։ Ըստ փաստաբանների դիտակման՝ վճռաբեկ դատարանն առանց հիմքի հայցն ընդունել է վարույթ ու հօգուտ ԵՊՀ ռեկտորի վճիռ կայացրել, հետևաբար՝ այն անարդար է։ Իսկ եթե անարդար է, ապա, ենթադրաբար՝ թելադրված է ԱԱԾ-ի կողմից, որի հիմնական խնդիրն այսօր ՔՊ-ի իշխանության պահպանումն է։ Արդյո՞ք Գևորգ Էմին-Տերյանի դեմ անարդար վճիռները թելադրված են ԱԱԾ-ի կողմից։ Եթե այո, ապա կարելի՞ է ենթադրել, որ ՀՀ ներսում խորքային պետություն կա, որի գլուխը Հովհաննես Հովհաննիսյանն է, և որի իշխանությունը պահպանելը ևս ԱԱԾ-ի խնդիրն է։ Այս դեպքում՝ ի՞նչ իշխանություն ունի Նիկոլ Փաշինյանը, նրան չի հետաքրքրո՞ւմ, որ վճռաբեկի ակնհայտ անարդար վճիռները կգնան ՄԻԵԴ, որտեղ ԱԱԾ-ի ձեռքերը չեն հասնում։ Իսկ մի քանի տարի անց իշխանությունները ժողովրդի գրպանից ստիպված պիտի մի քանի միլիոն հանեն, որ հատուցեն քաղաքացուն։ Ինչու՞ են այսքան վնաս պատճառում ժողովրդին, եթե կարելի էր պարզապես անարդար վճիռներ չընդունել։

Կարճ ասած՝ հիմնավոր մտավախություն կա, որ ՔՊ-ական իշխանությունները հասարակությունը թվայնացնելուն զուգահեռ նաև սմարթ դիկտատուրա կարող են հաստատել, որի ուրվականն արդեն թևածում է վճռաբեկ դատարանի կողմնակալ, օրենքի, արժեքի վրայով անցնող ու մարդկանց իրապես վրդովվեցնող անարդար որոշումներով։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild