Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:45 28-03-2025

Չեմ ուզենա, որ Գյումրիում ժողովրդի կամքը կոտրվի, ինչպես Վանաձորում․ Մամիկոն Ասլանյան

Ես, որ զգայուն ու ցավալի փորձ ունեմ ընտրություններում հաղթելու ու հաղթանակից հետո ճաղերի հետևում հայտնվելու, կարծում եմ՝ այն ինչ կատարվում է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ, ուղղակի միտված է ՏԻՄ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունք սերմանելուն, լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձարի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։

Մամիկոն Ասլանյանի գնահատմամբ՝ Գյումրիում ընդդիմությունը հավաքական առումով կհաղթի.

«Թե դա ինչքանով կնյութականանա քաղաքի կառավարման մեջ՝ այս պահին չեմ կարող ասել։ Իշխանությունների մոտ նկատում եմ մոլուցք ամեն գնով կառավարման ղեկը խլելու՝ շատ բիրտ, ապօրինի մեթոդներով։ Գուշակել չեմ կարող, թե ինչ կլինի, բայց երբեք չեմ ուզենա Վանաձորի նախադեպը կրկնվի։ Գյումրին ինձ համար հարազատ քաղաք է, չեմ ուզենա, որ ժողովրդի մեջքն ու կամքը կոտրելու երևույթը լինի այստեղ, ինչպես եղավ Վանաձորում»,-ասաց Ասլանյանը։



Ամենից շատ դիտված

22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
16:41 Լիլիթ Բասյանն ու նրա բրազիլացի ընտրյալը նոր լուսանկարներ են հրապարակել
18:40 Արամ Մելիքյանի դուստրը՝ Ստելլան, ցույց է տվել սիրելիից ստացած շքեղ ծաղկեփունջը. ով է նա
11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
19:22 Անահիտ Մանասյանը այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ, առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան