Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:50 28-03-2025

Ընտրություններից հետո գոնե կոյուղու հարցը լուծվի. Փարաքարի բնակիչ

Մարտի 30-ին Փարաքարում նախատեսված են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) արտահերթ ընտրություններ։ Քաղաքացիների տրամադրվածությունն ու ընտրություններին մասնակցելու պատրաստակամությունը հասկանալու նպատակով Oragir.News-ն այցելեց Փարաքար, զրուցեց բնակիչների հետ և ծանոթացավ նրանց հուզող խնդիրներին։

Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ քաղաքացիների մեծ մասը պատրաստվում է մասնակցել ընտրություններին, ունի նախընտրելի թեկնածու և ծանոթ է նրանց նախընտրական ծրագրերին։ Սակայն կային նաև այնպիսիք, ովքեր չեն պատրաստվում քվեարկել, նշելով, որ իմաստ չեն տեսնում կամ պարզապես ցանկություն չունեն։

Բնակիչների բարձրացրած կարևորագույն խնդիրներից էր կոյուղաջրերի հարցը, որը դեռևս լուծված չէ։ Բոլոր չորս թեկնածուները խոստացել են հնարավորինս արագ զբաղվել այս հարցով։

Բնակիչներից շատերը հույս ունեն, որ ընտրությունները կբերեն դրական փոփոխություններ։ Ինչպես նշեց մեր հանդիպած քաղաքացիներից առաջինը.

«Ես չեմ ուզում, որ մարդիկ փոխվեն միմյանց նկատմամբ։ Մնացած ամեն ինչ՝ լուսավորությունը, ջուրը, կոյուղաջրերի հարցը, հերթով կլուծվի»։

Մեր հետ զրուցած երկրորդ քաղաքացին էլ շեշտեց, որ թեկնածուները միշտ էլ խոստումներ են տալիս, և այս անգամ սպասում են, որ դրանք կիրականացվեն.

«Եթե ընտրություններից հետո փոփոխություն չլինի, ապա դրանց իմաստը կկորցնենք»։

Երկրորդ քաղաքացին հավելեց, որ կոյուղու խնդիրը մեծ անհարմարություններ է ստեղծում.

«Նայեք, այս կոյուղու պատճառով կրակն ենք ընկել։ Շաբաթը մեկ խցանվում է, բայց խոստացել են հարցը լուծել։ Մնում է՝ կատարեն»։

Oragir.News-ի այցի ընթացքում արձանագրվեցին նաև այլ հիմնախնդիրներ։ Ակնառու խդիրներից էին չասֆալտապատված փողոցները, աղբամանների պակասը, ինչի հետևանքով աղբը կուտակվում է ջրափոսերում։ Գյուղում նաև ջրի հետ կապված խնդիրներ կան, որոնց մասին ևս բարձրաձայնում էին բնակիչները։ Իսկ կոյուղու թեման բնակիչների ամենացավոտ խնդիրն էր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի