«Նիկոլ Փաշինյանը զիջել է հնարավոր ամեն ինչ, այն փաստաթուղթը, որն իրենք խաղաղության պայմանագիր են անվանում, մեջը սահմանազատման մասին, մեր օկուպացված տարածքներն ազատելու մասին որևէ տառ չկա։ Մեր տղաները գերի են Բաքվում, մենք բանակցում ենք»,- այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով Փաշինյանն Ալիևի հետ շախմատային խաղը պարտվել է բոլոր հնարավոր և անհնար առումներով և հիմա փորձում է հաղթել շախմատային խաղը հայ ժողովրդի դեմ․ «Բայց այս ամենին շատ քիչ է մնացել։ Կա իրադարձությունների զարգացման երկու տարբերակ՝ կամ շատ քիչ է մնացել բոլորիս, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության ղեկին, կամ քիչ է մնացել ամոթին, խայտառակությանը, պարտվողականությանը, եթե հայրենասերները հասնեն իշխանության»։
Մանրամասները՝ տեսանյութում