Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 17:30 25-03-2025

Ռուբեն Մխիթարյանը կե՞ղծ ընդդիմադիր է․ Աջապահյանի մեղադրանքն ու Մխիթարյանի լռությունը

«Ես չեմ մեկնաբանի սա, եթե պարոն Մխիթարյանը նպատակահարմար գտնի այսօր կանդրադառնա այս հարցին ու կմեկնաբանի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանի մամուլի խոսնակ Լիլիթ Հարությունյանը՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրանքներին։

Նշենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանին համարել է կեղծ ընդդիմություն, այն նկատառումով, որ իրական ընդդիմադիր գործիչները իր հետ կապ են պահպանում, իսկ Ռուբեն Մխիթարյանը իր հետ կապ չի պահպանում։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նաև նշել է, որ եթե կապ չեն պահում իր՝ թիվ 1 ընդդիմադիրի հետ, ուրեմն ինչ-որ մեկի շահերն են սպասարկում: