Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:50 25-03-2025

Ֆուտբոլի 60 դաշտերի հետքերով. Ավանում կառուցել են 5 դաշտ, բայց «գլուխ են պահել»

2025 թվականին Երևանի բարեկարգման ծրագրերն ընդգրկում են 5.2 միլիարդ դրամի ներդրում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։

Ինչ վերաբերվում է 2024 թվականին, Քաղաքապետարանը հայտարարել էր, որ վարչական շրջաններում կկառուցվեն և կնորոգվեն 60 ֆուտբոլի դաշտեր։

Երևանի քաղաքապետարանից մեզ են տրամադրել 2024 թվականին վարչական շրջաններում կառուցված և նորոգված ֆուտբոլի դաշտերի վերաբերյալ տեղեկատվություն։

Oragir.News-ը որոշեց գնալ այդ հետքերով և պարզեց, որ Ավան Վարչական շրջանի Ավան-Առինջ թաղամասի 2-րդ մ/շ 2/8 և 2/9 շենքերի բակային տարածքում, Մ. Բաբաջանյան փողոցի 18/13, Հովհ. Հովհաննիսյան թաղամասի 24/2-28 շենքերի բակային տարածքում, Ռուբինյանց 27/4 Ա շենքի բակային տարածքում և Դուրյան թաղամասի 37 շենքի բակային տարածքում առկա են քաղաքապետարանի խոստացած ֆուտբոլի դաշտերը։

Սակայն նշենք, որ Դուրյան թաղամասի 37 շենքի բակային տարածքում գտնվող ֆուտբոլի դաշտում առկա է միայն խոտածածկույթ, դարպասները հին են, որոնց հետևում չկա պաշտպանիչ ցանց, որը կպաշտպաներ հարևան շինությունը գնդակի ուժգին հարվածներից։

Փաստացի՝ նորոգման, կառուցման և հիմնանորոգման քողի տակ քաղաքապետարանը «կերել» է հերոս հարկատուի փողերը, քաղաքացիների աչքին թոզ փչելով, թե ֆուտբոլի դաշտեր է կառուցում։ Որոշ տեղերում էլ միայն արհեստական խոտածածկույթ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
14:31 Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը. Մարուքյան
17:47 Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. Թրամփ
20:44 Լեհաստանին և Ուկրաինային քաղաքական հակամարտության մեջ ներքաշելը ռազմավարական սխալ է․ Տուսկ