Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:10 24-03-2025

Արցախի հանձնման ֆուտբոլային պատասխանատու Մելիքբեկյանը սուտ խոստումներ է տալիս. Իշխանյան

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի գրառումը. «Շաբաթվա ամփոփում

Արցախի հանձնման ֆուտբոլային պատասխանատու Մելիքբեկյանը սուտ խոստումներ է տալիս, թե հունիսին լավ է լինելու վիճակը ֆուտբոլի:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացողները մարդ են, որոնցից շատերը ապրում են Հայաստանում ու որոնցից շատերի վրա ազդում է հայկական այս մեգադավաճանությունները:

Մինչև հունիս լինելու են նորանոր դավաճանություններ, որը կրկին ազդելու է նորմալ մարդկանց, հավաքականի նորմալ տղաների վրա:

Բայց քանի որ դավաճանությունը սկսվել է ապուշությունից, այս ապուշները միևնույն է չեն հասկանալու, որ իրենց կեղծ Հայաստանում հայկական ֆուտբոլ, հայկական շախմատ, հայկական սեր ու հարգանք չկա, որտև էդ ամեն ինչը պետք է, երբ ազգը նպատակ ունի, ոչ թե երբ ազգին պարտադրում են չունենալ նպատակ:
Չունես նպատակ, է հեն ա ֆուտբոլն էլ թող կրվեն:

Իսկ հիմա շաբաթվա ամփոփում
- Դավաճանը հայտնեց, որ մենակով էլ կստորագրի ցեղասպանության պայմանագիրը
- Դավաճանը հայտնեց, որ ցեղասպանության պայմանագիրը կհրապարակվի ստորագրելուց հետո
- Դավաճան Արսեն Թորոսյանը Հ1-ի եթերով հայտնեց, որ թքած ունի հայերի՝ Արցախ վերադառնալու հարցի վրա:
- Դավաճան Անդրանիկ Քոչարյանը վիրավորեց լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին՝ ասելով շուրթերդ մաքրի
- Դավաճանների գյումրվա թեկնածուն իրանց հարց տվող մարդուն ռազբորկի կանչեց
- Ոստիկանությունում խոշտանգեցին Հայաստանի քաղաքացի Տիգրան Ուլուբաբյանին
- Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց 3-0,
- Հայաստանի հավաքականը Թբիլիսիում պարտվեց 6-1
- Թումանյան փողոցի ծառերի մաման լացացրին
- Դավաճանը այցելեց 184 դպրոցի մարզասրահ

Միանշանակ լինելու է ապագա, երբ շաբաթը դավաճաններով ու տխուր լուրերով չեն ամփոփվելու»:

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ